«Ժամանակ». Նիկոլը կա՛մ միայնակ կգնա Ազատության հրապարակ, կա՛մ դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու
«Ժամանակ»-ը գրում է, թե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:
«Սակայն այս պահին Ազատության հրապարակում համատեղ գործողությունների շուրջ կոնսենսուսի կայացման հավանականությունը զրո է: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ երկընտրանքի առաջ է՝ նա կամ պետք է հրաժարվի Ազատության հրապարակ գնալու իր որոշումից, և այդ դեպքում «Ելք» դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու, կամ չունենալով «Ելք»-ի մյուս կուսակցությունների աջակցությունը՝ միայնակ գնում է Ազատության հրապարակ, և այդ դեպքում «Ելք» խմբակցությունը նրան չի առաջադրում վարչապետի թեկնածու»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները