Բրիտանիան վտարում է 23 ռուսաստանցի դիվանագետների
Բրիտանիան վտարում է 23 ռուս դիվանագետների, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ հայտարարել է այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյը։
«Մենք Ռուսաստանին հնարավորություն ենք տվել բացատրել տեղի ունեցածը, սակայն նրանք չեն ապահովել որևէ բացատրություն այն մասին՝ ինչպես է այդ իրը հայտնվել Մեծ Բրիտանիայում»,- ասել է Մեյը։
Դիվանագետները, նույնականացված որպես հետախուզության գործակալներ, երկիրը ստիպված կլինեն լքելմեկ շաբաթվա ընթացքում։
Ավելի վաղ Մեյը պահանջել էր, որ Ռուսաստանը երկու օրվա ընթացքում պարզաբանի՝ արդյոք գազը Բրիտանիա պատահաբար է հասել, թե Սկրիպալը միտումնավոր է ուղարկվել ռուսական կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին