Կոնստանտին Կոսաչովը Երևանում խոսել է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Ադրբեջանին զենքի մատկարարումը տեղի է ունեցել պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել մինչև 2016 թ. ապրիլը: Այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:
Նշենք, որ հայաստանցի լրագրողները ռուս պաշտոնյային հիշեցրել են Վլադիմիր Պուտինի 2017-ին Չինաստանում արած հայտարարությունը՝ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարման կապակցությամբ, նաև հետաքրքրվել, արդյոք չկա հակասություն Ռուսաստանի ղեկավարի խոսքի և գործի միջև:
«Հակամարտության գոտի զենքի մատակարարումը խաղաղության օգտին չէ, այլ խորացնում է իրավիճակը»,-հայտարարել էր ՌԴ նախագահը, ով 2011-ից ի վեր 5 մլրդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին:
«Նախ ես ուզում եմ ընդգծել, խոսքը այն զինված հակամարտությունների մասին է, որոնք թեժ են, մասնավորապես Ուկրաինայի արևելյան մասում, որտեղ զենքը կրակում է: Բարեբախտաբար, ղարաբաղյան հակամարտությունն այդ փուլում չէ: Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը պայթյունավտանգ է, իսկ 2016-ի ապրիլի իրադարձությունները ևս մեկ անգամ դրա ողբերգական վկայությունն են», -ասել է Կոսաչովը:
Նա նշել է, որ զենքի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունները կայացել են մինչ այդ, և իրենք պարտավոր են գործարքն իրականացնել պայմանագրի պահանջներին համապատասխան:
Պարոն Կոսաչյովը հավանաբար հատուկ է մոռացել, որ «մինչ այդը» ևս շատ «մինչ այդեր» են եղել, իսկ ադրբեջանական ագրեսիվ ու հայասպան քաղաքականությունը ավելի հին է, քան Արցախի Հանրապետությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին