ՄԻՊ. Ընդունելի չէ, երբ ՔԿՀ-ն լրագրողին տալիս է ընդհանրական բնույթի ձևակերպումներ
«Ընդունելի չեն լրատվական գործունեություն իրականացնող անձին կամ լրագրողին տրվող այնպիսի պատախաններ, որոնց հիմքում ընկած են «ծանրաբեռնավածությունից ելնելով», «հետագայում լրացուցիչ տեղեկացնելու» կամ «ապագայում հարցին անդրադառնալու» ընդհանրական բնույթի ձևակերպումները: Դրանք լրագրողի համար չեն պարունակում հստակություն՝ պատկերացնելու, թե իր խնդրանքի մերժման համար ինչ հանգամանքներ են առկա, ե՞րբ ու ի՞նչ պայմաններում այն հնարավոր կլինի բավարարել»:
Այս մասին հայտարարել է ՄԻՊ-ը՝ այսօր հրապարակված ուսումնասիրության մեջ: Այն պաշտպանը նախաձեռնել է լրագրողների ու այլ անձանց հարցադրումների հիման վրա, որոնք վերաբերում են ՔԿՀ-ներ նրանց մուտքի իրավունքին ու պետական մարմնի կողմից տրված պատասխանի իրավաչափությանը:
Ըստ պաշտպանի, ընդհանուր բնույթի ձևակերպումներով տրված պատասխանները կարող են լրագրողի կողմից ողջմատորեն ընկալվել որպես իր աշխատանքի խոչընդոտ:
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ խնդրի վերաբերյալ օրենսդրական կարգավորում չկա, այս պարագայում պետք է առաջնորդվել միջազգային փորձով:
«Կարևոր է նաև նկատի ունենալ, որ պետական մարմինների աշխատանքի նկատմամբ հանրային վստահությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն այդ մարմինների գործողությունների օրինականությամբ, այլև հասարակության առաջ նրանց հաշվետվողականության աստիճանով: Սա առաջ է բերում պահանջ, որ պետական մարմնի որոշումը, գործողությունը կամ անգործությունը պետք է լինի որոշակի ու համոզիչ հենց քաղաքացու ընկալման տեսանկյունից»,-ասված է ուսումնասիրության մեջ:
Ազատությունից զրկման վայր, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի և պետական իրավասու մարմնի կողմից լրագրողի մուտքի թույլտվության կամ մերժման հարցերի իրավական ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են հստակ իրավական չափանիշներ, որոնք, Պաշտպանի համոզմամբ, պետք է կիրառելի լինեն քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի հարցը որոշելիս:
Իրավական վերլուծությունն ու դրա արդյունքում ձևավորված չափանիշներն ամբողջությամբ՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին