Մահացել է Սթիվեն Հոկինգը
Վերջին մեծ մտածողը… Նրա գնալուց հետո գիտության մեջ վակուում է, վակուում, բայց ոչ դատարկություն: Այսպես են սոցիալական կայքերի իրենց էջերում մարդիկ գուժում 76-ամյա Սթիվեն Հոկինգի մահը:
BBC-ի փոխանցմամբ, գիտնականը մահացել է Քեմբրիջի իր տանը: 22 տարեկանում, երբ նրա մոտ ախտորոշեցին հազվագյուտ հանդիպող նեյրոնային հիվանդության տեսակը, բժիշկները մի քանի տարի ժամանակ էին տվել ապրելու: Հիվանդության պատճառով նա ամբողջ գիտակցական կյանքն անցկացրեց հաշմանդամի սայլակի վրա, խոսեց հատուկ սարքի օգնությամբ:
Վերջին տարիներին գիտնականի ուշադրության կենտրոնում համամարդկային այնպիսի խնդիրներ էին, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, շրջակա միջավայրի վիճակը, սոցիալական անհավասարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին