Պացիենտից նույնականացման քարտ չի պահանջվում. ԱՆ
2017թ. մայիսի 1-ից պետական պատվերի շրջանակում և 2017թ. հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակում բժշկական հաստատություններում սպասարկված քաղաքացիների վերաբերյալ գրանցումներն էլեկտրոնային առողջապահական համակարգում իրականացվել և շարունակվում են իրականացվել առանց պացիենտի նույնականացման քարտի պահանջի: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար պացիենտից նույնականացման քարտ ներկայացնել չի պահանջվում։