Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի. Շավարշ Քոչարյան
Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին:
«Բնական է` մենք հետևում ենք: Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, նաև նախընտրական շրջան, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել: Պետք է միշտ ուշադիր լինել Ադրբեջանի գործողություններին», - ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ թվիթերյան իր միկրոբլոգում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը գրել էր, որ Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ԵԱՀԿ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտմամբ՝ առանց դրանց մասին տեղյակ պահելու ԵԱՀԿ անդամ երկրներին: Նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ զորավարժություններն Ադրբեջանում անցկացվում են նախագահի առաջիկա ընտրությունների համատեքստում:
Նշենք, նաև, որ հինգ օր տևող զորավարժությունների անցկացման վայրն ադրբեջանական իշխանությունները չեն հստակեցնում՝ նշելով միայն, որ դրանք ծավալվելու են «լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում»: Հնգօրյա զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառելու է նաև վերջերս Ռուսաստանից, Իսրայելից և Չեխիայից ձեռք բերած մի շարք նոր զինատեսակներ:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը շարունակում է պատրաստվել ռազմական սցենարներին. Թևան Պողոսյան
- ԱԳՆ. Ադրբեջանը զորավարժություններ է սկսել միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին