Բացվել է Կոնվերս Բանկի Երիտասարդական մասնաճյուղը
Մարտի 15- ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան 105/1 hասցեում , տեղի է ունեցել Կոնվերս Բանկի Երիտասարդական մասնաճյուղի պաշտոնական բացումը:
Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում մատուցելու են համապարփակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Սակայն հաշվի առնելով մասնաճյուղի տեղակայումը,ինչպես նաև այստեղ մեծ թվով ուսանողների, երիտասարդ գիտաշխատողների և դասախոսական անձնակազմի սպասարկման հնարավորությունը, հաճախորդներին, նախ և առաջ , առաջարկվելու են երիտասարդների համար մշակված և ներդրված պրոդուկտներ՝ «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիան, վարկային, քարտային պրոդուկտներ, զեղչային և քեշբեք ակցիաներ:
Զուգահեռաբար, Բանկը պարբերաբար հանդես է գալու երիտասարդներին, ուսանողներին ուղղված հետաքրքիր, շահավետ առաջարկներով ու ակցիաներով, որոնցից առաջինը մեկնարկել է օրեր առաջ՝ մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն ընձեռելով օգտվել արտոնյալ պայմաններով քարտային պրոդուկտներից, հիփոթեքային, ուսանողական, սպառողական վարկավորումից, շահավետ՝ բարձր տոկոսադրույքով ավանդից և այլն:
«Երիտասարդական» մասնաճյուղում կիրառված են մի շարք նորամուծություններ: Մասնավորապես, Կոնվերս Բանկի Գլխավոր գրասենյակում տարիներ շարունակ հաջողությամբ գործող Convers Club-ի հաճախորդները հնարավորություն կունենան համանման միջավայրում սպասարկվել նաև «Երիտասարդական»-ում:Հաջորդ նորամուծությունը Մասնաճյուղի առանձնացված Cash Zone-ի առկայությունը, որի դռները բաց են լինելու շուրջօրյա և ցանկացած անձ հնարավորություն է ունենալու իրականացնել արտարժույթի վաճառք, վարկի մարումներ և այլ վճարումներ, քարտային հաշիվներին գումարների համալրում և կանխիկացում
Կոնվերս Բանկի «Երիտասարդական» մասնաճյուղի հաճախորդների համար ակցիայի մանրամասները՝ հղմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա