Ողջունելի է հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ն փորձում է հետևություններ անել. Շավարշ Քոչարյան
«Արցախը դե ֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը բնական է՝ սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում, բայց ամեն դեպքում այցը չափազանց կարևոր է»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում առաջացած աղմուկին՝ կապված Արցախի նախագահի այցի հետ, փոխնախարարն արձագանքեց. «Բնական է, պետք է բողոքեր, բա ի՞նչ պետք է աներ»:
Հարցին, թե Արցախի նախագահին ՌԴ-ում կամ ՀԱՊԿ երկրներում չեն ընդունում նման մակարդակով, ինչով է դա պայմանավորված, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ամերիկան, այդ տեսակետից իր ուրույն մոտեցումն ունի: Դա արտահայտվում է նաև այն հանգամանքով, որ Արցախին իրենց կողմից հատկացվում է համապատասխան օգնություն, որը բյուջեով է հաստատվում: Այդ տեսակետից ԱՄՆ-ը առանձնանում է: Դա նշանակում է, որ Ամերիկան ընդհանուր առմամբ շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերություններում, ինչը պայմանավորված է նաև Կոնգրեսի ինքնուրույնությամբ, նաև այն հանգամանքով, որ օրինակ կոնգրեսականները կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք շատ անգամ չեն համընկնում Սպիտակ տան հետ, և ինչ-որ չափով ազդել քաղաքականության վրա: Այսինքն՝ այդ տեսանկյունից ԱՄՆ-ն ավելի ճկուն է, բայց կարևորն իհարկե Սպիտակ տան դիրքորոշումն է»:
Անդրադառնալով հարցին, թե ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարել է, որ իր տեղեկություններով 2016թ-ի ապրիլից հետո Ռուսաստանը նույն ծավալով սպառազինություն չի մատակարարելու Ադրբեջանին, ինչպես անում էր նախկինում, Շավարշ Քոչարյանը նշեց. «Ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից հետո փորձում են հետևություններ անել: Այսինքն՝ տպավորությունն այնն է, որ ինչ-որ հետևություններ արվում է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին