Մարիա Զախարովա. Ռուսաստանն ակտիվորեն փորձում է նպաստել ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորմանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային այսօր հարցրել են՝ արդյոք առաջիկայում նախատեսվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա վաշինգտոնյան ձևաչափով:
RT-ի եթեր ուղիղ հեռարձակված ճեպազրույցում Զախարովան ասաց՝ Մոսկվա Բ. Սահակյանի հնարավոր այցի վերաբերյալ տեղեկություններ չունի:
«Մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած բոլոր պարտավորություններին և ակտիվորեն փորձում ենք նպաստել այս շատ բարդ խնդրի լուծմանը», - ասաց Զախարովան:
Հարցին, թե Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հաճա՞խ են քննարկում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր, Զախարովան պատասխանել է.
«Ղարաբաղյան խնդրի կարագավորման թեման քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ, խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների մասին է: Դա նորմալ է և դիվանագիտական աշխատանքի մաս է կազմում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին