Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում տեղակայված, վերջերս կառուցված Հայրենիքի պաշտպանի ժամանակակից վերականգնողական կենտրոն:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո՝ կարճ ժամկետում կատարված մեծածավալ աշխատանքներին:
Արմեն Մուրադյանը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է կենտրոնի ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի նախատեսում են լուծել նաև նրանց կրթության և աշխատանքի հետ կապված հարցեր:
ԵՊԲՀ ռեկտորի հավաստմամբ` Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները պատրաստակամ են օգնելու և աջակցելու վերականգնողական կենտրոնում յուրաքանչյուր բուժվողի:
Ազգային ժողովի նախագահը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Դվորնիկովն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- ՀԵՀ հատկացրած միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնին մահճակալներ կտրամադրվի
- Զինծառայողների վերականգնողական կենտրոնում ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքներ
- Որևէ զինհաշմանդամ անտեսված չպետք է լինի. Հայկուհի Մինասյան
- Կառավարությունը տարածք տվեց զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին
- «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» համերգի հասույթը կտրամադրվի զինվորների վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը
- Նախագահը ներկա է գտնվել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը
- Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են ՊՆ ուշադրության կենտրոնում. Վ.Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին