Նարինե Աբգարյան. Իմ գրքերն ընտանեկան ընթերցանության համար են
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի՝ հեքիաթների «Շարունակել ապրել» («Дальше жить») ժողովածուն: Այդ առթիվ «Իզվեստիա»-ն զրուցել է հայ գրողի հետ: Հիշեցնենք, Նարինե Աբգարյանը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Երեխաների մասին գրելու դժվարության վերաբերյալ
Հիշում ես քեզ մանկության տարիներին, հետևում ես երեխաներին, իսկ ընդհանրապես ստեղծագործելիս պետք չէ սահմանափակել, և մտածել, թե ում համար ես գրում: Պետք է գրել այնպես, ինչպես զգում ես: Ես ինձ չեմ համարում մանկական գրող: Իմ գրքերն ընտանեկան ընթերցանության համար են:
Տպագիր գրքի մահվան մասին
Ինձ համար այդպես չէ: Գրում եմ համակարգչով, խմբագրելիս աշխատում եմ տպագիր տեքստի վրա, էլեկտրոնային տեքստեր կարդալ չեմ կարող: Իմ որդին հանգիստ կարդում է դրանք: Երևի ամեն ինչ կախված է սովորությունից: Հնարավոր է, որ էլեկտրոնային գրքերը փոխարինեն տպագիր գրքերին, բայց ես սարսափելի բան այդտեղ չեմ տեսնում: Կարևորը, որ մարդիկ ընդհանրապես գրքեր կարդան, թե ինչ ֆորմատով կարևոր չէ:
Ընթերցողների հետ հանդիպման մասին
Ես շատ լավ ընթերցողներ ունեմ, նրանք կարող են և ծիծաղել, և աջակցել, ինչպես նաև ադեկվատ արձագանքել կատակներին: Մենք հասկանում ենք իրար, ինչն անկասկած լիցքավորում է: Ընդ որում դա փոխադարձ պրոցես է: Մյուս կողմից էլ հանդիպումից հետո ես երեք օր ոչինչ գրել չեմ կարողանում: Հավանաբար, նրանց հետ ես սպառում եմ կուտակած բոլոր բառերը, հետո դրանք կրկին հավաքում: Գլխավորը, որ մենք իրարից գոհ ենք բաժանվում:
Հումորի մասին
Հումորի զգացումն ընդհանրապես շատ կարևոր է մարդկանց համար, ոչ միայն գրողների: Այնպես, ինչպես ինքնածաղրանքն ու տակտի զգացումը: Եթե մարդն ունի այդ որակները, կարելի է կարծել, որ նա երջանիկ է: Գրողն ընդհանրապես իրեն լուրջ չպետք է վերաբերվի:
Հարակից հրապարակումներ`
- Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն. Նարինե Աբգարյան
- Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը թարգմանվել է հայերեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան