Մարդիկ շարունակում են լքել Արևելյան Գուտան
Հումանիտար միջանցքով յուրաքանչյուր ժամում ավելի քան 800 մարդ է լքում Արևելյան Գուտան: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին է հայտնել Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխինը։
«Մինչ այս պահը հումանիտար միջանցքով ավելի քան 5 հազար մարդ է լքել Խամուրիա, Սակբա և Խազե բնակավայրերը: Կենտրոնի գնահատմամբ, յուրաքանչյուր ժամում Արևելյան Գութայից դուրս Է գալիս ավելի քան 800 մարդ»,-ասել Է նա:
Ավելի վաղ գեներալը հայտնել է, որ ընդամենը մինչև օրվա վերջը սպասվում Է առնվազն 13 հազար մարդու ելք:
Հարակից հրապարակումներ`
- Նախօրեին Արևելյան Գուտայից ևս 147 խաղաղ բնակիչ է հեռացել
- Ահաբեկիչները գնդակոծել են Արևելյան Գուտայի մարդասիրական միջանցքը
- Երկրորդ հումանիտար օգնությունը հասել է Արևելյան Գուտա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին