Ռուսաստանի ընտրություններին հետևող դիտորդների թվում Հայաստանն առաջատարների ցանկում է
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն երկրների անունները, որոնք մեծ թվով դիտորդներ են ուղարկել՝ հետևելու կիրակի անցկացվելիք նախագահական ընտրություններին:
RT-ի փոխանցմամբ, դիտորդների թվով առաջին տեղում Ղազախստանն է, այս երկիրը Ռուսաստան է գործուղել 223 դիտորդ:
Ցանկի երկորրդ տեղում Բելառուսն է 116 դիտորդով, ապա Գերմանիան՝ 94, Ֆրանսիան՝ 84, Ղրղզստանը՝ 65, ԱՄՆ-ն՝ 56, Լեհաստանը՝ 52, Հայաստանը՝ 39, Իտալիան՝ 33: Տասնյակը եզրափակում է Բուլղարիան՝ 26 դիտորդով:
ԿԸՀ փոխանցմամբ, դիտորդներն առավել շատ կլինեն Մոսկվայի ընտրատեղամասերում:
Մեկական դիտորդներ կլինեն Լաոսից, Լիբիայից, Մալիից, Նիգերից, Նիգերիայից : ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմում Ուկրաինան երկու դիտորդ է ուղարկել ՌԴ:
Ընդհանուր առմամաբ Ռուսաստանի նախագահական ընտրություններին կհետևի 1392 դիտորդ 87 երկրից: Նախորդ նախագական ու Դումայի ընտրությունների համեմատ դիտորդների թիվն ավելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան