Բերբերյան. Ցրտահարության վտանգը պահպանվում է
Հայաստանում ծաղկած ծառերի ցրտահարության վտանգը պահպանվում է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Տարին անհարթ է մտնում, անհանգիստ տարի է, ջերմաստիճանի տատանումները խոսում են այն մասին, որ դեռ ցրտահարության վտանգ կա, հույս ունենք, որ կխուսափենք»,-ասաց նա:
Մասնագետը այգետերերին կոչ է անում փայտի, տերևների կույտեր պատրաստել, որպեսզի ջերմաստիճանի հնարավոր անկման դեպքում ծխի ապահովումն արագ իրականացնեն:
Ցրտահարության վտանգ սպառնում է միայն ծիրանենիներին, իսկ մյուս բույսերը ոռոգման խնդիր ունեն:
«Բոլ եղավ, որ գյուղացու ջուրն օգտագործեն իրենց չար նպատակներով: Առկա ձնածածկույթի հալվելու դեպքում կարող են ջրամբարները լցնել, դրա համար ջրատարները պետք է մաքուր պահեն, անբանություն չցուցաբերեն»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարար. Նախորդ տարվա համեմատ ծառերն այս տարի 30-35 օր շուտ են ծաղկել
- Աշոտ Հարությունյան. Այս պահին ձմեռային երաշտի վտանգ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան