Գիտնականների համոզմամբ՝ կարելի է քնի պահուստային պաշար հավաքել
Ռուս գիտնականների համոզմամբ՝ քնի պահուստային պաշար կուտակելը հնարավոր է: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը: Գիտնականներն ասել են, որ ուսումնասիրությունը ցույց է տվել՝ եթե մարդկանց հնարավորություն տան՝ քնի պահուստային պաշար կուտակել, օրինակ, շաբաթվա ընթացքում երկու ժամ ավել քնելով, իսկ հետո կտրուկ նվազեցնել քնի չափաժինը՝ հասցնելով, ասենք, մինչև երեք ժամի, ապա ցուցանիշներն ամենևին էլ վատը չեն լինի:
Ռուս գիտնականները հիշեցնում են, որ այս արդյունքը պահպանվում է երկու շաբաթ, կարելի է քնի պակասը լրացնել հանգստյան օրերին, սակայն ընդգծում՝ վտանգավոր է ինչպես քնի պակասը, այնպես էլ ավելցուկը: Գիշերը յոթ ժամից պակաս քնող մարդկանց մոտ մեծ է հիպերտոնիայի, դիաբետի, իմունային պաշտպանության նվազման ռիսկը:
Ավելին, այդ խմբի մարդկանց մոտ նաև մեծ են մահացության ցուցանիշները: Ելնելով սրանից՝ պետք է քնին հատկացնել օրական յոթից ինը ժամ: