Հիլարի Քլինթոնը լոգարանում սայթաքել և կոտրել է դաստակը
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հիվանդանոցում է հայտնվել՝ դաստակի կոտրվածքի հետևանքով։ Times of India-ին հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցոլ Հնդկաստան կատարած մասնավոր այցի ժամանակ։
Հրատարակությունը վկայակոչելով Goyal Hospital-ի աշխատակցին, գրում է, որ 70-ամյա քաղաքական գործիչը բժշկական օգնության է դիմել Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքում։
Բժշկի տեղեկություններով՝ Քլինթոնը հյուրանոցի լոգարանում սայթաքել և ջարդել է ձեռքը։
«Մենք կատարել ենք համակարգչային տոմոգրաֆիա, ռենտգեն ենք արել և հայտնաբերել ենք կոտրվածք դաստակի հատվածում: Հիվանդին խորհուրդ է տրվում հանգստանալ մի քանի օր, ինչպես նաև կիրառել էլաստիկ վիրակապ»,- ասել է հիվանդանոցի աշխատակիցը։