
Ավելի ստաժ ներկայացրած կենսաթոշակառուներից գումարների հետգանձումը շարունակվում է.Հովհաննես Սահակյան
2018 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թիվը կազմում է 446 հազար 249, իսկ նպաստառուներինը՝ 62 հազար 915: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ ամփոփելով ՍԱՊԾ-ի վերջին վեց ամսվա աշխատանքը։
Նրա խոսքով՝ ժողովրդագրական տվյալները hուշում են, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվը կաճի տարեկան միջինը 2500-ով:
ՍԱՊԾ պետը նշեց նաև, որ մեկ տարվա ընթացքում 26 գործատուների մոտ իրականացրել են ուսումնասիրություններ, որի արդյունքում 690 գործերով հայտնաբերել են չհիմնավորված փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակ նշանակելու դեպքեր: Այսինքն, ըստ նրա, ընդհանուր առմամբ 5138 տարվա ստաժ չի համապատասխանում իրականությանը. «Դրա դիմաց վճարվել է 53 մլն 927,3 հազար դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 7 մլն 124 հազար դրամը, իսկ մնացած գումարի մասով հետգանձման գործընթացը շարունակվում է»:
Հովհաննես Սահակյանը նշեց, որ Ծառայության առաջնահերթ խնդիրներից է՝ պայքարել և հասնել նրան, որ աշխատող քաղաքացիները ստանան իրենց կենսաթոշակը, իսկ նրանք, որոնք չեն աշխատել, ապա որևէ կեղծիքի միջոցով ավելի գումար չստանան:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին