Արտակարգ դեպք Վրաստանում, կան տուժածներ
Վրաստանի ձմեռային սպորտաձևերի մայրաքաղաք համարվող Գուդաուրիում արտակարգ պատահարի հետևանքով մարդիկ են տուժել: Ճոպանուղին սկսել է մեծ արագությամբ և հակառակ ուղղությամբ աշխատել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ իրենց նետել կամ ցած են ընկել բարձրությունից:
Վրացական լատվամիջոցների փոխանցմամբ, արտակարգ դեպքի հետևանքով տասը մարդ է տուժել, նրանք տեղափոխվել են տեղի ամբուլատորիա: Նրանց վիճակը գտնվում է միջին ծանրության, այլ բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն բժիշկներն առայժմ չեն տեսնում:
Միջադեպից րոպեններ անց դեպքի վայր է ժամանակ ռեանիմոբիլ: Պետությունն ու լեռնային առողջարանի զարգացմամբ զբաղվող ընկերությունը հայտարարել են, որ հոգալու են տուժածների ծախսերը:
Ներքին գործերի նախարարությունը քննություն է իրականացնում՝ պարզելու տեղի ունեցածի պատճառները:
Տուժածների թվում երեխաներ չկան: Վիրավորներից երկուսը Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներ են: