Շարմազանով. ՀԱՊԿ ԽՎ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը
«Ադրբեջանի վերջին զորավարժություններն իրականացվում են միջազգային չափանիշների խախտումով: Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական հայտարարություններն ու գործողությունները դատապարտելի են: ՀԱՊԿ ԽՎ-ը պարտավոր է խիստ արձագանքել դրանց»:
Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ հանդիպմանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, կողմերը կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ամրապնդումը, անդրադարձել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտություններին: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:
Հանդիպման ընթացքում կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել ռազմական հռետորաբանության անթույլատրելիության հարցում:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը և ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի. Շավարշ Քոչարյան
- Եվսեև. Հայկական կողմը պետք է ուշադիր հետևի հակառակորդի անցկացրած բոլոր զորավարժություններին. «168 ժամ»
- ԱԳՆ. Ադրբեջանը զորավարժություններ է սկսել միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ