Ինչպես Հռոմի Պապն էր ասել՝ հայ ժողովուրդն ունի նաև իր հոգևոր սահմանադրությունը. Գագիկ Հարությունյան
«Ինձ համար բացառիկ կարևոր է, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ուշադրություն հրավիրեց ոչ միայն իմ անձի, այլև նաև գիտական գործունեության վրա, քանի որ գիտական գործունեությունն արդեն գրեթե կես դարից ավելի իմ կյանքի անբաժանելի մասն է եղել»,- այսօր ԳԱԱ-ում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ իր 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ։
«Ես միշտ շեշտել եմ սահմանադրական դատարանները գտնվում են գիտության ու պրակտիկայի խաչմերուկում։ Առանց գիտական գործունեության` այս ոլորտում լուրջ գործունեություն ծավալելն անհնարին է»,- ասաց Հարությունյանը։
ՍԴ նախագահը շեշտեց, որ սահմանադրություն հասկացությունը մեր հասարակության մեջ շատ խորը արմատներ ունի և հիշեցրեց. «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը երբ եկել էր Հայաստան, այսպիսի գնահատական էր տվել՝ «Հայ ժողովուրդն ունի նաև իր հոգևոր սահմանադրույթունը՝ ի դեմս Նարեկացու «Մատյան»-ի»»։
Միջոցառման ընթացում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Գագիկ Հարությունյանին պարգևատրեց ակադեմիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով և նշեց. «Գագիկ Հարությունյանի գիտական գործունեությունը պատկառելի ծավալի է հասնում»։
Միջոցառմանը ներկա Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ նոր Սահմանադրության շարժիչ ուժը, առաջ տանողը եղել է ԳագիկՀարությունյանը. «Դա իմ կյանքի մի հատված էր, որտեղ ես գերագույն հաճույք եմ ապրել աշխատելուց։
ՍԴ անդամ Կիմ Բալայանն էլ հավելեց. «Ես շատ ուրախ կլիենի, որ մեր ամեն մի գերատեսչություն, ամեն մի բնագավառ նման մի մասնագետով աշխարհին ներկայանար և պատիվ բերեր մեր հանրապետությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան