Աշխարհի ամենաթանկ ու ամենաէժան քաղաքները
Աշխարհի ամենաէժան քաղաք է ճանաչվել Դամասկոսը` Սիրիայի մայրաքաղաքը, գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով միջազգային մամուլին:
Աշխարհի ոչ թանկ քաղաքների վարկանիշային ցուցակում ընդգրկվել են նաև Կարակասը, Լաոսը, Ալմա Աթան:
Միաժամանակ նշվում է, որ վարկանիշում տեղ են գտել աշխարհի թանկ քաղաքները: Հինգերորդ անգամ անընդմեջ աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը գլխավորել է Սինգապուրը:
Բնակվելու համար ամենաթանկ վայրերի տասնյակ են մտել Փարիզը, Ցյուրիխը, Հոնկոնգը, Օսլոն, Ժնևը, Սեուլը, Կոպենհագենը, Թել Ավիվը և Սիդնեյը:
Ցուցակը կազմելիս հիմք է վերցվել կենսամակարդակը Նյու Յորքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում