Ազատության հրապարակում Հաց Բերողի հիշատակին նվիրված հանրահավաք անցկացվեց
Ազատության հրապարակում ներկաների «Արթուր, Արթուր» բացականչություններով մեկնարկեց հանրահավաք՝ նվիրված Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին: Այսօր նրա մահվան առաջին տարելիցն է: Ազատության հրապարակում հացի բաժանման խորհրդանշական միջոցառում իրականացվեց:
«Նրա մահը նաև իշխանությունների գործողությունների հետևանք է»,-լրագրողների հետ զրույցում մինչ հանրահավաքի մեկնարկն ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Շահեն Հարությունյանը, ով կյանքի վերջին օրերին հաճախ է շփվել Հաց Բերողի հետ, բեմահարթակից հայտարարեց. «Արթուրը պայքարող մարդկանց կապեց իրար, պատասխանատվության զգացում դրեց մեր, մեր պայքարի, արժեքների մեջ»:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ հայտարարեց, որ նրա ֆիզիկական բացակայության համար ներկաներից յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի:
«Նա իր անձնազոհ օրինակով ընդվզեց, մեզ բոլորիս ցույց տվեց, թե որն է արդարության օրինակը՝ հաց բերելով վերացրեց մեր քաղցը, հաց տալով ու իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է վերացնել քաղցը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյան. Հաց Բերողի կերպարը մեր հասարակության համար անհասկանալի է
- Հանրային քննարկման է դրվում Հաց բերողի հիշատակին նվիրված մանրակերտը
- Գզվռտոցներ Հաց բերողի մարմնի ու հոգու շուրջ. «Հրապարակ»
- Հաց բերողի մայրն օգնության կոչով դիմում է մարդկանց
- Հաց բերողի քննիչին մեղադրում են հանձնաժողովի եզրակացությունը վերացնելու մեջ. «Հրապարակ»
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հավաք` Ազատության հրապարակում
- ՄԻՊ-ը Հաց բերողի վերաբերյալ տվյալները փոխանցել է քրեական վարույթն իրականացնող մարմնին
- Հավաք-երթ՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի. օր հինգերորդ
- Հավաք-երթ՝ ի հիշատակ Հաց բերողի
- Արթուրը խղճի զոհ էր. Քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հաց բերող»-ի մասին