Արցախի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է գիտնականների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն, հանդիպում ունեցել ամերիկացի մի խումբ գիտնականների ու փորձագետների հետ և հանդես եկել ելույթով:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին:
Նախագահը կարևոր և օգտակար է համարել նման հանդիպումներն ու քննարկումները, նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալու իրավիճակին և չեզոքացնելու դրան խոչընդոտող կարծրատիպերը:
«Ուզում եմ ընդգծել, որ մենք շահագրգռված ենք կայուն կապ հաստատելու առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, մշտապես խորացնելու և ընդլայնելու այն, ինչը դիտարկում ենք որպես միջազգային միտումներն ավելի լավ ըմբռնելու և հասկանալու, ինչպես նաև մեր երկրում գիտավերլուծական միտքը զարգացնելու կարևոր ուղղություններից»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը:
Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում