Մայամիում կամրջի փլուզումից զոհերի հստակ թիվ հայտնի չէ
Մայամիում հետիոտնային կամրջի փլուզման հետևանքով կարող էին զոհվել վեցից տասը մարդ։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է Ֆլորիդա նահանգի սենատոր Բիլլ Նոլսոնը։
«Ճակատագրի հեգնանքն է, որ կամուրջը, որը նախատեսված էր ապահովել մարդկանց անվտանգությունը ութ գծով մայրուղին անցնելիս, կարող էր վեցից տասը մարդու մահվան պատճառ դառնալ»,- ասել է նա Fox News-ի եթերում։
Ավելի վաղ Local 10 հեռուստաալիքը փրկարարական ծառայությանը հղում անելով հայտնել է 6 զոհի մասին։
Միջադեպի կապակցությամբ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Մայամի-Դեյդ շրջանի ոստիկանության ղեկավար Խուան Պերեսը չի խոսել զոհերի մասին, հաղորդելով, որ միայն կամուրջի տակ գտնվող մեքենաներում մարդիկ են եղել։
Local10-ի տվյալնելով, կամրջի շինարարությունը դեռ ավարտված չի եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում