«Ժողովուրդ». Ինչո՞ւ Արցախի ղեկավարության սրտով չէ Արմեն Սարգսյանի ընտրությունը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի Հանրապետության ղեկավարության սրտով չէ:
«Փետրվարի 16-ին դեռևս ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում գտնվող Ա. Սարգսյանը մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպել էր Արցախի ԱԺ նախագահի, իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները` տեղի է ունեցել բավական լուրջ հարցուպատասխան հատկապես ԼՂ հիմնախնդրի և դրա լուծման ուղիների մասին: Եվ այս թեմայի վերաբերյալ Ա. Սարգսյանի պատասխանները, արտահայտած տեսակետները պարզապես չեն բավարարել Արցախի իշխանություններին: Եվ հիմա նրանք տեսակետ ունեն, որ նոր նախագահը չի կարողանա միջազգային ատյաններում ըստ արժանվույն ներկայացնել հիմնահարցի էությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Հանրապետության խորհրդարանի ամենամեծ խմբակցության` «Հզոր հայրենիքի» պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ, ով հերքել է այս տեղեկությունները` ասելով. «Ղարաբաղյան խնդրի հետ կապված ոչ միայն Արմեն Սարգսյանից ակնկալիք կա, այլև համայն հայությունից…Սարգսյանը դեսպան էր մինչև նախագահ ընտրվելը, և ինքը քաջատեղյակ է ոչ միայն բանակցային գործընթացի ներկա փուլից, այլև բանակցային գործընթացի ամբողջ պատմությանը»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին