Մրցույթ՝ Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության համար
Մայիսի 8-19-ը կանցկացվի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի շրջանակում կգործի միջազգային կինոշուկա: Կինոռեժիսորների և ֆիլմարտադրող ընկերությունների մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար՝ ՀՀ մշակույթի նախարարությունը կինոշուկային կմասնակցի պաշտոնական տաղավարով:
ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է հայաստանյան բոլոր գործող կինոարտադրողներին և պրոդյուսերներին իրենց նախագծերով և ծրագրերով մասնակցելու կինոշուկային՝ հայկական տաղավարի կազմում:
Նախարարությունից տեղեկացնում են.
«Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներ` կինոռեժիսոր, պրոդյուսեր, պայմանով, որ ֆիլմի/նախագծի իրավատերը ՀՀ քաղաքացի է կամ իրավատեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 3-ը:
Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ` Գուժ Թադևոսյանին /Էլ. փոստ` [email protected], հեռախոս` 011-51-93-06/:
Հայտնում ենք, որ անկախ մրցույթի արդյունքներից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում:
Կցված է կարգը և հայտաձևը»։