Արմեն Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտի անդամների հետ
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտ (East-West Institute) ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ:
Արմեն Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Արևելք-Արևմուտք ինստիտուտ կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին: Ներկա փուլում կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում:
Ինստիտուտը տարբեր ոլորտներում հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսիք են կանխարգելիչ դիվանագիտությունը, տնտեսական և տարածաշրջանային անվտանգությունը, կիբերանվտանգությունը:
Ինստիտուտի պատվավոր նախագահներ և տնօրեններ են եղել քաղաքական, գործարար, գիտական աշխարհի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, Պեպսիկո ընկերության հիմանդիրի Դոնալդ Քենդալը,շատ ուրիշներ:
Արմեն Սարգսյանը 2008 թվականից զբաղեցնում է Ինստիտուտի փոխնախագահի պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- Կորեայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի նախագահները շնորհավորել են Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետը
- Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին