«Ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է». Շարմազանովը՝ Մակարովին
ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, կողմերը կարևորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը և դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել:
Անդրադարձ է կատարվել ՌԴ նախագահական ընտրություններին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության մասնակցությանն ու ընտրությունների ժողովրդավարական անցկացման կարեւորությանը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կարևոր է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում ընտրական գործընթացները կրեն բացառապես ժողովրդավարական բնույթ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը և ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. ՀԱՊԿ ԽՎ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը
- Ռուսաստանի ընտրություններին հետևող դիտորդների թվում Հայաստանն առաջատարների ցանկում է
- Հայ խորհդարանականները ՌԴ նախագահի առաջիկա ընտրությունում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում. Բաբլոյան
- Շարմազանովը կղեկավարի ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան