
Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումներն՝ այսուհետ առցանց
Առաջիկայում մի շարք սոցիալական ծառայություններ ևս կմատուցվեն առցանց եղանակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ առաջին, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար քաղաքացիները կարող են առցանց եղանակով դիմել և ստանալ սահմանված գումարը: Այս ընթացքում, ըստ Հովհաննես Սահակյանի, 52,4 հազարից 32 հազարը դիմել է առցանց: «Այժմ ընդլայնել ենք գործընթացը, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար ևս կարելի է դիմել առցանց»,- ՍԱՊԾ պետը՝ հավելելով, որ ամբողջ տեղեկատվությունը կարելի է ստանալ www.epension.am կայքից:
Նա նաև նշեց, որ մարտի 1-ից առցանց կարելի է դիմել ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստի իրավունքը վերականգնելու, խնամքի նպաստի վճարումը վերսկսելու, թաղման նպաստը ստանալու համար:
«Կառավարության գերակա ուղղությունը առցանց մատուցվող ծառայությունների թվի ավելացումն է: Առաջիկայում կունենանք մի շարք ծառայություններ, որոնք նույնպես առցանց եղանակով կմատուցվեն, սակայն կարևոր է, որ մյուս պետական մարմինները ևս ունենան էլեկտրոնային շտեմարան գործընթացն արագ կազմակերպելու համար»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
ՍԱՊԾ պետը նշեց նաև, որ այսուհետ Քաղաքացիների կացության ակտերի գրանցման գրասենյակներում ծննդյան վկայականը ստանալու համար տեղում կարող են լրացնել նաև ծննդյան միանվագ նպաստ ստանալու դիմումը. «Այսինքն` մեկ վայր այցելելով` լրացնում են երկու դիմում և ստանում այդ ծառայությունները»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին