Ստամբուլի փողոցներից մեկը կվերանվանվի Հրանտ Դինքի անունով
Ստամբուլի Շիշլի շրջանի համայնքային խորհուրդը որոշում է ընդունել շրջանի փողոցներից մեկը վերանվանել Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի հիմնադիր և խմբագրապետ, 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի անունով:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, որոշում է ընդունվել նաև մեկ փողոց էլ վերանվանել սպանված թուրք լրագրող Ուղուր Մումջուի անունով:
Շիշլիի համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շրջանի «Ըշըք» փողոցը կվերանվանվի Ուղուր Մումջուի, իսկ «Սամանյոլու» փողոցը՝ Հրանտ Դինքի անունով:
Շրջանի ղեկավարության ընդունած որոշումն ուղարկվել է Ստամբուլի քաղաքային խորհրդի հաստատմանը: Հաստատումից հետո փողոցների անվանումները պաշտոնապես կփոխվեն:
Շիշլի համայնքի ղեկավար Հայրի Ինոնյուն նշել է, որ իրենք ցանկանում են ապրեցնել 2 մտավորականների անունները, որոնք զոհվեցին հանուն մամուլի ու ժողովրդավարության:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողները ազատ են արձակվել. ՀԺ
- Ալի Բուհարա Մեթե. «Այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքին»
- Թուրքիայում Հրանտ Դինքին գնդակահարածի անունով «Սամասթ» բրենդ է գրանցվել. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին