«Ժամանակ». Հայտնի է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի անունը
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջապես որոշվել է, թե ով է ղեկավարելու «Աբովյան» ՔԿՀ-ն՝ ընտրությունը կանգ է առել Քրեակատարողական համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող Գայանե Վարդանյանի վրա։ Հենց նա էլ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի կանանց գաղութի պետ։
«Հիշեցնենք, որ ավելի վաղ «Աբովյան» ՔԿՀ-ի պետը՝ Արսեն Աֆրիկյանը, ՔԿ համակարգում կատարված վերջին փոփոխություններից հետո նշանակվեց Քրեակատարողական վարչության պետի տեղակալ։ Դրանից հետո հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Արտակ Հարությունյանը»,- գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները