Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունու գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, մեր հանրապետությունում, ինչպես նաև ամերիկյան և միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերը Արցախին սատարելու և համազգային տարբեր խնդիրների լուծմանը մասնակցելու գործում՝ երախտագիտություն հայտնելով կառույցի ողջ անձնակազմին հայրենասեր և արհեստավարժ ծառայության համար:
Հարակից հրապարակումներ`
- Արցախը շահագրգռված է հետևողականորեն շարունակելու և խորացնելու այս փոխգործակցությունը. Բակո Սահակյան
- Արցախի նախագահը բարձր է գնահատել ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը
- ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումը եղել է, կա և կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը. Բակո Սահակյան