Երևանում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմերի ընկերական խաղը
Հայաստան կժամանի Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմը՝ ՀՀ ԱԻ նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի հետ ընկերական խաղ անցկացնելու նպատակով:
ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 21-ին ժամը 11:00-ին Երևանի «ՄԻԿԱ» մարզահամալիր տեղի կունենա խաղը: «Հրավիրում ենք դիտարժան խաղին հետևելու և ՀՀ ԱԻՆ անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմին ձեր ոգևորությունը փոխանցելու»,- նշում են ԱԻՆ-ից:
Մուտքն ազատ է:
Եռօրյա այցի ընթացքում մարզումներից ու ընկերական խաղից բացի՝ վրացի մարզիկները, ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ, հնարավորություն կունենան այցելելու նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Միջոցառման կազմակերպմանն աջակցում են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը:
Նշվում է նաև, որ ՀՀ ԱԻ նախարարության հաշմանդամություն ունեցող աշխատակիցներն ակտիվ մասնակցում են հանրապետական և միջազգային մարզական տարբեր միջոցառումների և գրանցում նկատելի հաջողություններ: ՀՀ ԱԻ նախարարությունն առաջիկայում նախատեսում է «Արտակարգ սպորտային ակումբի» ստեղծում, որը կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան