Ռուսաստանն արտաքսում է Մեծ Բրիտանիայի 23 դիվանագետների
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը անցանկալի անձ է հայտարարել Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակիցների: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջից:
Որոշման մասին տեղեկացրել են այսօր արտոգրծանախարարություն կանչված Մեծ Բրիտանիայի դեսպան Մ. Բրիսթոնին: ԱԳՆ-ում նրան հայտնել են, որ սա պատասխանն է Մեծ Բրիտանիայի «պրովոկացիոն քայլերի ու անապացույց մեղադրանքների»:
Ըստ աղբյուրի, բրիտանական կողմին զգուշացվել է, որ ոչ բարեկամական բնույթի հետագա հնարավոր գործողությունները ևս անպատասխան չեն մնա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին