Ա. Ավետիսյան. Ստուգված բոլոր գազալցակայններում հայտնաբերվել է ճնշման խնդիր
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2017 թվականի ընթացքում ստուգումներ է իրականացրել 38 գազալացկայաններում, բոլորի մոտ հայտնաբերվել է ճնշման խնդիր: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը:
«Լիցքավորվել է 19.6 մեգապասկալից բարձր ճնշում, խոսքը 200 խմ-ի մասին է»,-մանրամասնեց Ավետիսյանը:
Այս տարվա առաջին երք ամսիներին տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել 23 տնտեսվարողի մոտ, այս պարագայում էլ բոլորի մոտ նույն խնդիրն է արձանագրվել:
Խնդրի լուծման համար տեսական մարմինը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Բանախոսն արձանագրում է, գազալցակայաններում արձանագրված պայթյունների մեծ մասի դեպքում պատճառը գազաբալոնների մաշվածությունն է ու ինքանշեն լինելը: Նոր օրենքում հստակ նշվելու է այն պահանջները, որոնք ներկայացվելու են գազաբալոնների տեղադրմամբ զբաղվող ընկերություններին: Դրանք չբավարարելու դեպքում ընկերություններին լիցենզիա չի տրամադրվի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում