Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության նիստը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների աշխատանքային նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի ներկայացուցիչները:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, նիստի մասնակիցներն ընդգծել են ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթը: ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը կարևորել է պատվիրակության ակտիվ ու անաչառ դիտորդական աշխատանքի և գնահատականի անհրաժեշտությունը:
Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը և ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է». Շարմազանովը՝ Մակարովին
- Ռուսաստանի ընտրություններին հետևող դիտորդների թվում Հայաստանն առաջատարների ցանկում է
- Շարմազանովը կղեկավարի ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում