«STARTPHONE 2500»-ից անցում «STARTPHONE EXTRA 2500» տարբերակին. ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «STARTPHONE 2500» սակագնային պլանի բաժանորդները, ովքեր այլևս չունեն պարտադիր բաժանորդագրության պարտավորություններ, պայմանագիրը չխզելու դեպքում ավտոմատ կերպով կանցնեն «STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանին:
«STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանով նույն 2500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդները կստանան 3 անգամ ավելի շատ ինտերնետի ծավալ՝ սոցիալական ցանցերում առավել անհոգ շփվելու համար, իսկ 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը և սակագնային պլանի շրջանակում ավելացված նոր՝ 50 րոպե խոսելաժամանակը դեպի ՀՀ այլ ցանցեր թույլ կտան միշտ մնալ կապի մեջ:
Փաթեթով տրամադրվող ծառայություններ |
|
Ներցանցային խոսելաժամանակ |
2500 րոպե |
Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր |
50 րոպե |
Ինտերնետ |
3000 ՄԲ |
«Ավելացնելով սակագնային պլանի ներսում առաջարկվող ինտերնետի փաթեթը և խոսելաժամանակը ինչպես դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց, այնպես էլ դեպի ՀՀ այլ ցանցեր, մենք ստեղծել ենք առավել հարմարավետ ու մատչելի պայմաններ մեր հավատարիմ բաժանորդների համար: Առաջարկելով «STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանը՝ մենք խնայել ենք մեր բաժանորդների ժամանակը և հոգացել ենք նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքյան էջին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա