Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարտի 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա