Արցախը շահագրգռված է հետևողականորեն շարունակելու և խորացնելու այս փոխգործակցությունը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարևորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետևողականորեն շարունակելու և խորացնելու այս փոխգործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը բարձր է գնահատել ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը
- ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումը եղել է, կա և կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը. Բակո Սահակյան