Լավրովը խոսել է Արևելյան Գուտայի իրավիճակից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ղազախստանի Հանրապետության նախագահի հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում խոսել է Դամասկոսի Արևելյան Գուտայի իրավիճակից։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Լավորովի խոսքով՝ այսօրվա դրությամբ հույս է հայտնվել, որ զինյալների խումբը կանջատվի «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումից։
«Այս գործընթացը շատ երկար ժամանակ չէր սկսվում, հիմա կարծես թե հույս կա, որ այդ զինված կազմավորումները բաժանվելու են «Ջեբհաթ ան-Նուսրայից»,- ասել է Լավրովը։
Նախարարը նշել է նաև, որ Սիրիայում աշխատում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների հատուկ ուժեր:
Նախօրեին էլ սիրիական բանակի հրամանատարությունը հաղորդել էր, որ Արևելյան Գուտայի տարածքի 70 տոկոսն ազագրվել է ահաբեկիչներից։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ շարունակում են լքել Արևելյան Գուտան
- Նախօրեին Արևելյան Գուտայից ևս 147 խաղաղ բնակիչ է հեռացել
- Ահաբեկիչները գնդակոծել են Արևելյան Գուտայի մարդասիրական միջանցքը
- Երկրորդ հումանիտար օգնությունը հասել է Արևելյան Գուտա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին