Հիմնադրամը հատուցում է տրամադրել զոհված 6 զինծառայողի ընտանիքի
Զինծառայողների ապահովագրության Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 6 զոհված զինծառայողների ընտանիքների:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է 1000plus.am կայքից, շարքային զինծառայողներ Հայկ Ռազմիկի Քալանթարյանի և Գրիգոր Կարապետի Եղոյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ Հայկ Քալանթարյանը զոհվել է փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, իսկ Գրիգոր Եղոյանը՝ փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից:
Նշվում է նաև, որ մարտի 13-ին կայացած Խորհրդի նիստի ժամանակ Հիմնադրամի Խորհուրդը քննարկել է 4 զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի շահառու ճանաչելու հարցը:
Այդ 4 զինծառայողներից 3-ը՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, ինչպես նաև շարքային զինծառայողներ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը հակառակորդի կրակից զոհվել էին 2017թ.-ի դեկտեմբերի 29-ին՝ Նոր Տարվա նախօրյակին: Իսկ շարքային զինծառայող Գարիկ Վարդանյանը դեկտեմբերին ստացած վնասվածքներից մահացել էր 2017թ.-ի հունվարի 15-ին:
Դեպքերի քննարկման արդյունքում Հիմնադրամի Խորհուրդը կայացրել է հատուկ որոշում բացառության կարգով այս 4 զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի շահառուներ ճանաչելու մասին: Ընդ որում՝ քանի որ այս զինծառայողների ընտանիքներին հատուցման միանվագ վճարը (10,000,000 ՀՀ դրամ) արդեն իսկ տրամադրել էր ՀՀ Պաշտպանության Նախարարությունը, Հիմնադրամը ստանձնել է միայն 20 տարվա ընթացքում ամսական հատուցման գումարներ վճարելու պարտականություն:
Մասնավորապես՝ Հիմնադրամը պարտավորվեց ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի ընտանիքին 20 տարվա ընթացքում վճարել ամսական 300 000 ՀՀ դրամ, իսկ շարքային զինծառայողներ Էդգար Նարայանի, Էրիկ Աբովյանի և Գարիկ Վարդանյանի ընտանիքներին 20 տարվա ընթացքում վճարել ամսական 200 000-ական ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Հիշեցնենք, որ մինչ այս «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից փոխհատուցում է ստացել 28 զոհված զինծառայողի ընտանիք և 11 վիրավոր (հաշմանդամ) զինծառայող.
1.Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
2. Գոռ Համազասպի Գարեգինյան
3. Գեղամ Հենրիկի Մանուկյան
4. Կարեն Մարատի Ուլուբաբյան
5. Արայիկ Իգորի Սարգսյան
6. Արտակ Էդիկի Ռաֆայելյան
7. Նվեր Յուրիկի Բաբաջանյան
8. Նարեկ Հմայակի Հարութունյան
9. Գոռ Գևորգի Հովհաննիսյան
10. Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
11. Գուրգեն Հարությունի Սարգսյան
12. Մհեր Ֆելիքսի Արզումանյան
13.Արմեն Հարությունյան
14. Կարեն Դանիելյան
15. Արայիկ Ռուդիկի Մատինյան
16.Վիգեն Ժիրայրի Պետրոսյան
17.Վարդան Ծովակի Սարգսյան
18.Նարեկ Տիգրանի Գասպարյան
19.Վազգեն Ժիրայրի Պողոսյան
20. Արման Մովսիսյան
21. Արտակ Բիշարյան
22.Ռոբերտ Գասպարյան
23.Արկադի Ղամբարյան
24.Հայկ Խաչատրյան
25.Չապլին Մարգարյան
26.Տիգրան Խաչատրյան
27.Սեյրան Սարգսյան
28.Վաչե Չիլինգարյան
Վիրավորված (հաշմանդամ) զինծառայողներն են.
1.Կորյուն Կամոյի Կիրակոսյան
2.Ալեքսան Ավանեսյան
3. Արմեն Ռազմիկի Ալիխանյան
4.Թաթուլ Հարությունյան
5.Նարեկ Գրիգորյան
6.Ռոման Գևորգյան
7.Ալիկ Ավանեսյան
8.Ռաֆայել Հայրապետյան
9.Գնել Համբարձումյան
10.Միքայել Սարգսյան
11. Արսեն Հովակիմյան
Հարակից հրապարակումներ`
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանի ընտանիքին
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում է տվել ևս մեկ վիրավոր զինծառայողի ընտանիքի
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017 թ-ին փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի
- Փոխհատուցում՝ 2-րդ կարգի հաշմանդամ 4 զինծառայողի
- Փոխհատուցում՝ 2 հաշմանդամ և 4 զոհված զինծառայողների ընտանիքների
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել 1-ին խմբի զինհաշմանդամ Թաթուլ Հարությունյանին
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ևս մեկ զինծառայողի ընտանիքի փոխհատուցում կտրամադրի
- Փոխհատուցում՝ զոհված զինծառայողներ Արման Մովսիսյանի, Արտակ Բիշարյանի և Ռոբերտ Գասպարյանի ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի հունիսի 16 -17-ին զոհված զինծառայողների ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի ընտանիքին
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի զոհված մեկ զինծառայողի ընտանիքի և 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի
- Հիմնադրամը ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կտա
- Հակառակորդի կրակոցից զոհված 9 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում է տրամադրվել
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարել ևս 5 զինծառայողի ընտանիքի
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական մլն դրամ է հատկացրել հակառակորդի կրակոցից զոհված երկու զինծառայողի ընտանիքների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան