Արմեն Սարգսյանին շնորհավորել են Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը
Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Նորընտիր նախագահի գրասենյակից հայտնում են, որ շնորհավորելով Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են. «Հայաստան- ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին մեծ առաջընթաց են գրանցել՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրելով Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը , և 2018թ. փետրվարի 21-ին՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները:
Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ կոնկրետ ձև տալու այդ հանձնառություններին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա և առաջ մղելու մեր հավակնոտ օրագիրը»:
Աղբյուրի տեղեկացմամբ, նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել նաև Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Օմանի Սուլթանության Սուլթան Քաբուս Բեն Սայիդ ալ Սայիդը, Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահ Բոունհենգ Վորաչիդը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր տիկին Դելֆին Օն։
Հարակից հրապարակումներ`
- Կորեայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի նախագահները շնորհավորել են Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետը
- ՀՀ Նախագահ ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի և Չեխիայի նախագահները
- Յագլանդը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Բելառուսի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Արցախի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին