Ս. Հայրապետյան. Գազաբալոնների պայթյունի դեպքերն ավելանում են
«Գազալցակայաններում հակահրդեհային անվտանգության ապահովման աստիճանի բարձրացման ուղղությամբ աշխատանքների որոշակի միտում է նկատվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
Նրա խոսքով, գազալցակայաններում ու 2000-ից ավելի օբյեկտներում վերջին տարիներին տեղադրվել են հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգեր, տագնապը փոխանցող համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր հրդեհի դեպքում արձագանքումը շատ արագ է լինում, մեկուսացումն ու մարումն իրականացվում են շատ արագ:
Նախարարության ներկայացուցչի տվյալներով, 2012 թվականից գազալցկայաններում գրանցվել է հրդեհի 23 դեպք, զոհվել է երկու մարդ, վնասվածքներ է ստացել ութ մարդ: Նույն ժամանակահատվածում գազալցակայաններում 27 տեխնածին կամ արտադրական վթարների հետևանքով զոհվել է 5 մարդ, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինչ վերաբերում է մեքենաների գազաբալոնների պայթյուններին, ապա տարեցտարի թիվն աճում է:
«2012-ից մինչ օրս գրանցվել է գազաբալոնի պայթյունի հետևանքով 537 հրդեհի դեպք, զոհվել է 19 մարդ, վնասվածքներ ստացել 62 մարդ, առավել շատ դեպքեր գրանցվե են 2016-ին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ ԱԻՆ-ն այս առումով վերահսկողական որևէ ֆունկցիա չի իրականացնում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում