ԿԳՆ. «Չումբո» նախաձեռնող խումբը խախտել է էթիկայի նորմերը
ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է:
Հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարի կողմից շատ հստակ պահանջ է դրվել՝ նախարարություն ներկայացնել գրավոր ծրագիր: Մինչ օրս ՀՀ ԿԳՆ-ն որևէ ծրագիր չի ստացել, հետևաբար պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող, ուստի ուսումնական հաստատություններին չի խրախուսվում համագործակցել մի կազմակերպության հետ, որը չունի ԿԳ նախարարության կողմից համաձայնեցված և հաստատված ծրագիր:
««Չումբո» նախաձեռնող խումբը խախտել է էթիկայի նորմերը՝ հրապարակելով աշխատանքային հանդիպման մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն և մոնտաժված տեսագրություն, որը չի բխում ընդհանուր հանդիպման տրամաբանությունից և հանրային շրջանակներում թյուրընկալումների տեղիք է տվել:
Հանրության շրջանում ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար՝ ԿԳՆ-ն պահանջում է տվյալ նախաձեռնող խմբից՝ համացանցից հեռացնել իրականությունն աղավաղող տեսանյութը և հաղորդագրությունը»,-նշում են նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները