Հնարավորինս արագ կփորձենք ՀՀ քաղաքացիների ազատ մուտքն ապահովել ԵՄ տարածք. Ռոցկի
«Հստակ ժամկետներ չեմ կարող նշել, բայց մենք պարտավորվել ենք, որ կսկսենք քննարկել այդ հարցը մեր առաջնային օրակարգում»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում վիզաների ազատականացման հարցին:
Նա շեշտեց, որ հնարավորինս արագ ժամկետներում կփորձեն ՀՀ քաղաքացիների ազատ մուտքն՝ առանց վիզային ռեժիմի, ապահովել Եվրամիության տարածք:
«Սա մեր առաջնային քննարկման խնդիրներից մեկն է եղել այսօրվա հանդիպման շրջանակներում»,- շեշտեց Մարեկ Ռոցկին:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ հավելեց. «Քանիցս բարձրաձայնվել է, որ Հայաստանը կարող է Լեհաստանը դիտարկել որպես հայկական շահերի դեսպան ԵՄ-ում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան