Դաշինքում շարունակում է մնալ առողջ աշխատանքային մթնոլորտ. Փաշինյան
««Ելք» դաշինքում դեռևս ճանապարհային քարտեզի շուրջ որոշում չկա, բայց կա ըմբռնում, որ կուսակցություններն ազատ են իրենց առաջիկա անելիքների վերաբերյալ որոշում կայացնելու հարցում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրառնալով վարչապետի առաջկա ընտրությունների հետ կապված փողոցային պայքարի հարցին։
«Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենա պատկերացումներ ու որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների ծրագրի, որոշումների հետ»,- ասաց Փաշինյնաը։
Լրագրողների ճշտող հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դուրս կգա Ազատության հրապարակ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ. «Կարող եմ ասել, որ ՔՊ-ն այսօր նիստ ունի, և այդ հարցը կքննարկեն։ «Ապրիլի 1-ին ու 3-ին գործողություններ անելու վերաբերյալ որևէ որոշում չկա, սակայն հիմա հստակ է, եթե իրենք ցանկանան որևէ միջոցառում անել, դաշինքի համար դա խոչընդոտ չի լինի»։
Պատգամավորը մանրամասնեց, որ օրինակ վաղը ԱԺ հերթական քառօրյան է սկսում և իրենց խմբակցությունը, բնականաբար, շարունակելու է գործել խորհրդարանական հարթակում։
««Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել էր իր դիրքորոշումը, մոտեցումներն ու պատկերացումները, որոնց մեջ կան տարբերություններ, համընկնումներ։ Հիմա քանի որ ժամանակը գնում է, և մենք ասում ենք՝ պետք է ինչ-որ հանգրվանի գանք, մենք, որպեսզի ժամանակ չկորցնենք, այսպես ենք որոշել: Քննարկումները կարող են շարունակվել, նոր տարբերակներ կարող են լինել: Տեսեք՝ խոսում ենք ապրիլի 1-ի ու 3-ի մասին, սակայն դեռ այստեղ էլ կոնկրետ որոշում չկա, թե որ տարբերակով է լինելու»,-պարզաբանեց Փաշինյանը:
Լրագրողի հարցին, թե բացառո՞ւմ է դաշինքում պառակտում նա. «Երբեք ոչ մեկը որևէ բան չի կարող բացառել, տասնյակ անգամ ասել եմ սա, բայց դաշինքում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առողջ աշխատանքային մթնոլորտ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան