Գործուղում ենք մարդկանց, որոնք դիվանագիտական աշխատանքին այնքան են տիրապետում, որքան ես տիեզերագնացությանը. Պատգամավոր
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մտահոգություն հայտնեց. «Մենք այսօր, ցավոք սրտի, ականատես ենք եղել մի բանի, որ դեսպանի պաշտոնը դարձել է անպատասխանատվության մի միջոց, կղզյակ, և ինչ-որ մարդիկ, ովքեր իրենց երկրային առաքելությունը մասնագիտության առումով արդեն սպառել են, ուրիշ բան չունեն անելու, գնում դեսպան են աշխատում, այն դեպքում, երբ բացարձակապես ոչ մի ընդհանրություն չունեն դիվանագիտության հետ։ Մեր երկրի նման փոքր պետության համար շատ կարևոր է դիվանագիտական աշխատանքը, բայց մենք հաճախ մոռանում ենք այդ մասին, և կարևոր հարաբերություններ ունենալու ենթակա երկրներում գործուղում ենք մարդկանց, որոնք դեսպանությանը, դիվանագիտական աշխատանքին այնքան են տիրապետում, որքան ես տիեզերագնացությանը»։
Դիմելով հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին՝ պատգամավորը հարցրեց. «Հիմա այս նախագծում այդ վտանգը հաղթահարվա՞ծ է, թե՞ ոչ»։
Փոխարտգործնախարարը պատասխանեց. «Դեսպանի նշանակման այն կարգավորումները, որոնք կան, մենք այստեղ չենք կարող դնել սահմանափակում»։
Պատգամավորն արձագանքեց, որ սա լավագույն առիթն է՝ օրենքի ուժով սահմանել այն չափանիշները, որոնք բավարարող անձինք միայն ներկայացվեն դեսպանի պաշտոնին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում