Սաակաշվիլին խոստացել է վերադարձնել Ղրիմը
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում բողոքի ակցիայի ընթացքում խոստացել է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային:
«Ողջույն, Կիև: Մենք վերադարձրել ենք Մայդանը, մենք քեզ կվերադարձնենք նաև Ղրիմը: Մենք պետք է ակցիաներից անցնենք ուղիղ գործողությունների, ժողովրդական զայրույթի, մենք ցույց կտանք ռեժիմի կողմնակից բոլոր դատախազներին, որ նրանք ոտքերի տակի հողը կայրվի»,- «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ, Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները գնացել էին Կիևի կենտրոնում գտնվող Անկախության հրապարակ՝ պահանջելով նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին իշխանությունը վերադարձնելու մեծ հնարավորություններ չունի. վրացագետ
- Միխեիլ Սաակաշվիլիին արգելել են երեք տարի մուտք գործել Ուկրաինա
- Սաակաշվիլին Պուտինին և Պորոշենկոյին մեղադրել է իր դեմ դավադրության մեջ
- Սաակաշվիլին Մերկելից օգնություն է խնդրել