Արցախի նախագահը կարևորել է վաշինգտոնահայ համայնքի դերն ու նշանակությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել այնտեղ մատուցված սուրբ պատարագներին, հանդիպում ունեցել ծխական խորհրդի և տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի հանրապետության զարգացմանը, Արցախ-Սփյուռք կապերին և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է վաշինգտոնահայ համայնքի դերն ու նշանակությունը Սփյուռքում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերը
- Արցախը շահագրգռված է հետևողականորեն շարունակելու և խորացնելու այս փոխգործակցությունը. Բակո Սահակյան
- Արցախի նախագահը բարձր է գնահատել ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը
- ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումը եղել է, կա և կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը. Բակո Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա